Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում»․ վեճ՝ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ

Մարտ 24,2023 21:21

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի միջեւ։

Պատգամավորը հարց հնչեցրեց․ «Օրերս ԱԳ նախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց, որ էսկալացիայի վտանգը մեծ է։ Իսկ իշխանությունն օկուպացրած վարչախմբի պարագլուխը հայտարարեց, թե նոր էսկալացիա չի լինելու։ Հիմա ո՞ր մեկդ է ստում։ Ուղիղ պատասխան տվեք ժողովրդին»։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հորդորեց հարգանքով վերաբերվել ժողովրդի ընտրությանը, ապա հրահանգեց անջատել Կրպեյանի խոսափողը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց Ասպրամ Կրպեյանին․ «Տիկին պատգամավոր, ձեր մոտ ընկալման խնդիր կա «օկուպացիա» տերմինի։ Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում, զբաղեցնում եմ։ Թեեւ լավ հիշում եմ, որ երբ դուք իշխանության մաս էիք, ձեր ԱԳ նախարարն ասում էր, որ «օկուպացնել հնարավոր է անգամ զուգարանը»։ Իմ հետ խոսելիս խնդրում եմ տերմիններին ուշադիր լինել»։

Ասպրամ Կրպեյանն արձագանքեց, որ իր հարցին պատասխան չհնչեց․ «Երբ կսկսեք ՀՀ տարածքային ամբողջականության եւ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին բարձրաձայնել, այդ ժամանակ բարոյական իրավունք կվաստակեք ձեզ արդարացիորեն վերագրվող բնութագրիչները վիճարկելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031