Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում գումարեց 2023թ․ ընդհանուր ժողովը` ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն․ Քրիստինա Քվինի մասնակցությամբ
2023թ. մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) անցկացրեց իր հերթական հաշվետու ընդհանուր ժողովը, որը ԱԱՊՀ-ի հիմնաքարային միջոցառումներից է և գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովը նախագահեց ԱԱՊՀ գործող նախագահ պրն. Աշոտ Հովհաննիսյանը:
ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Քրիստինա Քվինը նույնպես ներկա էր ժողովին: Դեսպան Քվինը հանդես եկավ բացման խոսքով՝ ընդգծելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր գործընկերությունը և ուրվագծելով Հայաստանում իր տնտեսական առաջնահերթությունները։
Կարդացեք նաև
Բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը և ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Ժողովի ընթացքում ներկայացվեց ԱԱՊՀ 2021-2023 թվականների զեկույցը՝ ներառյալ այս շրջանում ԱԱՊՀ-ի ռազմավարության իրագործումը, ընդհանուր գործունեությունը, ֆինանսական վիճակը, ինչպես նաև կազմակերպչական առաջնահերթությունների և պլանների ուրվագիծը:
Ժողովի ընթացքում նաև կայացավ ԱԱՊՀ Տնօրենների խորհրդի հերթական ընտրությունը, որից առաջ առաջադրված թեկնածուները հանդես եկան կարճ ելույթներով և ներկայացրին ԱԱՊՀ նպատակների իրագործման իրենց տեսլականը:
ԱԱՊՀ Տնօրենների խորհուրդը՝ ներառյալ Խորհրդի Նախագահը, երկու Փոխնախագահները և ինը անդամ Տնօրենները, ընտրվեցին երկու տարի ժամկետով, սկսած 2023 թվականից։
Ընդհանուր ժողովը ԱԱՊՀ նախագահ ընտրեց տկն. Էլինա Մարկարյանին (Կոկա-Կոլա ՀԲՔ)։
Պալատի առաջին փոխնախագահ ընտրվեց տկն․ Իրինա Սեյլանյանը (HSBC Բանկ Հայաստան), իսկ երկրորդ փոխնախագահ/գանձապետ ընտրվեց պրն. Կարեն Գարասեֆերյանը (Ջեյ Թի Այ Արմենիա):
Ընդհանուր ժողովը ընտրեց նաև 9 տնօրեններին, հետևյալ հերթականությամբ`
- Պրն. ՏիգրանՋրբաշյան, «Ամերիա» ընկերություններիխումբ
- Պրն. ՆերսեսՆերսիսյան, Քեյ-Փի-Էմ-ՋիԱրմենիա
- Պրն․ԴագենՎալենտին, Միջազգայինկրթությանամերիկյանխորհուրդներ
- Պրն. ԳագիկԳյուլբուդաղյան, ԳրանթԹորնթոն
- Տկն․ԻրինաԴումանյան, ՍիմենսԻնդասթրիՍոֆթվեր
- Պրն․ԱշոտՀովհաննիսյան, ՍիներջիԻնթրնեշնըլՍիսթըմզ
- Տկն. ՎիկտորյաՊողոսյան, ՖիլիպՄորրիսԱրմենիա
- Պրն․ՎարուժանԱվեդիքյան, ԹիՔեյընդՓարթներս
- Պրն. ԳևորգԳոյունյան, Հայաստանիամերիկյանհամալսարան
***
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 160 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ: Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ: