Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ. նախաքննությունն ավարտվել է

Մարտ 24,2023 17:28

2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ քաղաքացու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով:

Դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 12-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում այդ ընթացքում հավաք անցկացնող առանձին անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ հնարավոր առնչության, ինչպես նաև՝ հրապարակում մահացած անձի կողմից թմրանյութի նկատմամբ հակումներ ունեցող Ա․ Վ․-ի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մասին։

Օպերատիվ տվյալների իրացմամբ կատարվել են 70-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր հասցեներից հայտնաբերվել են ինչպես թմրամիջոցներ, այնպես էլ ռազմամթերք։

Խուզարկություն է կատարվել նաև Ա.Վ.-ի կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայում, որի պահեստային անվադողի մեջից հայտնաբերվել են «Մեթամֆետամին» տեսակի՝ 190 և 280 գրամ, «Ափիոն» տեսակի՝ 1030 գրամ, «Հերոին» տեսակի՝ 73.21 գրամ և  «Մարիխուանա» տեսակի՝ 1005 գրամ նախնական քաշերով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնց թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը հաստատվել է նշանակված փորձաքննությամբ: Նշված դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 24-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և նշված երկու գործերը միացվել են մեկ վարույթում։

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ Ա․Վ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերի նշված տեսակի և քանակի թմրամիջոցները ձեռք բերելու և իր կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի անվահեծի մեջ պահելու համար։ Միջնորդությունը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք և նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ա․Վ․-ի մասով նախաքննությունն ավարտվել է, նրա վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքների պարզման մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031