Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ առաքելության աշխատանքի արդյունքում կա զեկույց»․ ԱԳ նախարար

Մարտ 24,2023 17:11

«ԵՄ դիտորդական առաքելությունը, որը երկամսյա ժամկետ ուներ, դրա զեկույցը մեզ հասանելի՞ է, կարո՞ղ ենք ծանոթանալ»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ ԵՄ դիտորդական առաքելության երկամսյա աշխատանքի արդյունքում կա փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի․ «Այն տրամադրվել է ԵՄ անդամ երկրներին եւ հրապարակային չի զեկուցվել»։

Արսենյանը փոքր-ինչ տարակուսեց․ «Ինչո՞ւ այն հասանելի չէ ՀՀ իշխանությանը, չէ՞ որ ՀՀ տարածքում իրականացված աշխատանքի մասին է խոսքը»։ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ զեկույցն իրենց հասանելի չէ այնքանով, որքանով հրապարակային չէ․ «Այն հաշվետվություն է՝ իրենց վերադաս մարմնին»։

Ապա Արսենյանը հիշեցրեց, որ Ալիեւը հերթական անգամ «զանգեզուրյան միջանցք է պահանջում»։ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է․ «Պատրաստ ենք սեղմ ժամկետներում գործարկել տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում՝ ՀՀ տարածքով անցնող ճանապարհների։ Մեր պայմանն ու պատկերացումները նույնն են՝ բոլոր ճանապարհները մնալու են ՀՀ սուվերենության ներքո եւ գործելու են մեր օրենսդրության ներքո»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031