«Չնայած ՀՀ կառավարության կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է ապակառուցողական կեցվածքն ու առավելապաշտական գործողությունները, ագրեսիվ հռետորաբանությունը»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով․ «Սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք, սադրիչ գործողություններ արել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններին, ապօրինաբար փակել Լաչինի միջանցքը»։
Արարատ Միրզոյանը նշեց, որ հիմա եւս ՀՀ-ն ակտիվ ջանքեր է գործադրում ՝Լաչինի միջանցք եւ ԼՂ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու ուղղությամբ։
Զեկույցի այլ մանրամասները՝ տեսանյութերում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ