Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական, թուրքական ինտեգրացիան՝ պետական ահաբեկչությամբ հայերին վախեցնելու, դեպի ձուլման տանելու քաղաքականությունն է

Մարտ 24,2023 16:38

«Մեզ շատ մտահոգում է վերջերս երկկողմ, այսպես կոչված, ինտեգրացիոն հայտարարությունները, որոնցով կարծեք թե ուզում են մարդկանց հաշտեցնել այն մտքի հետ, թե Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այսինքն, կատարվել է մաքուր դավաճանություն, Արցախի Սահմանադրության հանդեպ, քանի որ կան այդ Սահմանադրության վրա երդված մարդիկ, որոնք պարտավոր են պաշտպանել սահմանադրական կարգը: Ինտեգրացումը բացառվում է, քանի որ մենք ծանոթ ենք ինտեգրման ադրբեջանական, թուրքական ձեռագրին, դա պետական ահաբեկչությամբ հայերին վախեցնելու, դեպի ձուլման տանելու քաղաքականությունն է: Կոչ ենք անում ՀՀ և Արցախի կառավարություններին, որպեսզի ամուր կանգնեն հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, ոչ մի քայլ չնահանջեն ազգային շահերից»,-ասաց այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույցի մասնակիցներից, «Շուշի» հայրենակցական միության նախագահ Աշոտ Հարությունյանը:

Աշոտ Հարությունյան

Նրա խոսքով, Ադրբեջանն ինտեգրացիա ասելով հասկանում է ուժային մեթոդներով պարտադրել հայերին. «Մարդ պետք է հիվանդ լինի, որ վեր կենա, ասի` իր հայրենիքն Ադրբեջանինն է»,-ասաց նա:

«Հայաստանի վարչապետը խոսում է ՄԱԿ խաղաղապահ զորքերից, էս երկուս ու կես տարի է՝ մենք խոսում ենք ՄԱԿ խաղաղապահ զորքերից, բայց չգիտենք՝ ինչու իրենք հիմա են սկսել խոսել էդ մասին: Հիմա էլ սրանով են ուզում ժողովրդին խաբել, ոնց որ 2020 թվականին ժողովրդին խաբեցին և 120 000 մարդ էսօր պատանդ են պահում, նույն ձևով էլ մյուսներին են ուզում խաբել՝ պատանդ պահել: Սա է մեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործելաոճը: Դե եթե իսկապես ուզում ես դիմել ՄԱԿ խաղաղապահ զորքերին, այնպես, ինչպես դիմեցիք Հաագայի դատարան, այնպես էլ ուղիղ դիմեք ՄԱԿ-ին, թող գան այդ մարդկանց անվտանգությունը երաշխավորեն»,-ասաց բողոքի մասնակիցներից մեկը:

Արցախի կարգավիճակի խնդրից բացի, հադրութցիներին մտահոգում էի այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունն իրենց անտարբերության է մատնել և իրենց կենսապահովման հարցով չի զբաղվում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031