Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել անտառահատումների արդյունքում պետությանը պատճառված 5 մլն դրամի վնասը

Մարտ 24,2023 16:16

Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը պատճառելով 5 մլն 43 հազար դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում Բ.Պ.-ն չի վերականգնել պատճառված վնասը:

2021 թվականի սեպտեմբերի 6-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի մարտի 28-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն):
Դատախազը 2023 թվականի մարտի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031