Մենք բազմաթիվ անգամ ենք ասել, եթե Արցախը հայկական կարգավիճակ չունենա, այնտեղ հայ չի մնա, շղթայական ռեակցիայով, եթե Արցախում հայ չմնա, ապա այստեղ՝ Հայաստանում էլ հայ չի մնա: Այսինքն` այն ուժերը, որոնք ցավոք, այսօր իշխանական ուժեր են, ուզում են Արցախի հայկական կարգավիճակը ջնջել, ուզում են ջնջել նաև Հայաստանի պետության ապագան և հայ ազգի ապագան, ընդհանրապես: Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած տեղահանված հադրութցիների անունից, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը:
Նրա խոսքով, իրենք իրենց պահանջները դասակարգել են 4 խմբի և այսօր հերթական անգամ եկել են կառավարության դիմաց բողոքելու ՀՀ կառավարության՝ իրենց նկատմամբ դրսևորած անտարբերությունից, ինչպես նաև Արցախի կարգավիճակի մասին այսօրվա քաղաքական իշխանության հայտարարություններից:
«Մեր առաջին պահանջը քաղաքական է, ուզում ենք մեզ վերադարձնեն Հադրութ, բայց ոչ այնպես ինչպես որ մեր ղեկավարությունն է որոշել , որ «ռուսների և թուրքերի հետ համերգ տալով» մեզ տեղափոխեն Հադրութ, Շուշի և մնացած վայրեր՝ առանց Արցախի անկախությունը ճանաչելու Ադրբեջանի իրավասության տակ: Այլ մենք պահանջում ենք Արցախը ճանաչել որպես հայկական կամ Հայաստանի կազմում, որը որ 1988 թվականից մեր երազանքն է, կամ եթե դա ինչ որ բարդություններ է առաջացնում, ուրեմն՝ Արցախը պետք է լինի անկախ ստասուսով: Մենք բազմաթիվ անգամ ենք ասել, եթե Արցախը հայկական ստատուս չունենա, այնտեղ հայ չի մնա, շղթայական ռեակցիայով, եթե Արցախում հայ չմնա, ապա այստեղ՝ Հայաստանում էլ հայ չի մնա: Այսինքն`այն ուժերը, որոնք ցավոք, այսօր իշխանական ուժեր են, ուզում են Արցախի հայկական ստատուսը ջնջել, ուզում են ջնջել նաև Հայաստանի պետության ապագան և հայ ազգի ապագան՝ ընդհանրապես: Մենք պետք է բոլորս՝ միասին, ոչ ասենք այդ քաղաքականությանը»,-ասաց Լևոն Հայրյանը:
Տեղահանված հադրութցիների 2-րդ պահանջը, կենսապահովման, բնակարանային պայամններին է վերաբերում, 3-րդ պահանջը վերաբերում էր իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելուն. «Երկուս ու կես տարի է պահանջում ենք, որ մեզ փախստականի կարգավիճակ տան, զրո ուշադրություն էին դարձնում»,-ասաց Հայրյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ