Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուշադրություն ենք հրավիրում կառավարության որոշման հետևյալ վիճահարույց դրույթների վրա. «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն»

Մարտ 24,2023 15:20

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 ԲԱՑ  ՆԱՄԱԿ

Մեծարգո՛ պարոն ՎԱՐՉԱՊԵՏ,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշումն ընդունվել է 23.03.2023 թվականին կայացած ՀՀ Կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Տեղեկացնում ենք, որ «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը, դեռևս նախորդ տարի, իր մտահոգություններն էր ներկայացրել վերոնշյալ որոշման նախագծի վերաբերյալ։

Մեր աշխատանքի (մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցման) էությունից ելնելով, ամենօրյա շփում ունենալով մեր հայրենակիցների հետ, կարող ենք փաստել մի պարզ ճշմարտություն, այն է. «քաղաքացիների կողմից ինքնակամ շինարարության իրականացման գլխավոր դրդապատճառը՝ քաղաքաշինական գործընթացների, հողերի նպատակային նշանակության փոփոխման բարդ, խճճված և բյուրոկրատական ընթացակարգերն են» ։

Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ վիճահարույց դրույթների վրա, որոնց հիմքը վերոնշյալ որոշման վերջին փոփոխություններն ու լրացումներն են.

  • Որոշմամբ չափագրողից պահանջվում է եզրակացություն առանց հստակեցնելու այդ եզրակացության ձևը, բովանդակությունը։ Ավելին, ըստ գործող իրավակարգավորումների չափագրող անձիք իրավասու են կատարելու հողամասերի փաստացի վիճակի հանութագրում և շենքերի, շինությունների չափագրում, այլ ոչ թե մասնակից և պատասխանատու լինել կառուցվող շինության շահագործման հանձնման գործընթացին, քանի որ վերջինս հանդիսանում է շինարարական խնդիր։
  • Որոշումը պարունակում է պահանջներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նորմերի սահմանման վերաբերյալ, մինչդեռ այն ամբողջությամբ կարգավորվում է և պետք է կարգավորվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով։
  • Նախագծով կառուցված շենքը, շինությունը ոչ էական շեղումներով կառուցված լինելու չափորոշիչները հիմնազուրկ են և չեն լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները։
  • Ներդրվում է քաղաքաշինական կանոնադրության նոր ինստիտուտ։ Մինչդեռ ամենօրյա ռեժիմով աշխատանքի ընթացքում մենք առնչվում ենք «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով ամրագրված գլխավոր հատակագծերի «փաստացի չաշխատելու» խնդրին։ Ավելին, գլխավոր հատակագծերը, հանդիսանալով համայնքների վարչական տարածքներում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթեր, մշտապես ենթարկվում են փոփոխությունների, ինչը խոսում է կա՛մ այդ փաստաթղթերի թերի լինելու մասին, կա՛մ այդ փաստաթղթերի չաշխատելու, կա՛մ առնվազն ոչ արդյունավետ աշխատելու մասին։

Հարգելի պարոն Փաշինյան, վերոնշյալ հարցերն իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն։ Հետևաբար, մեր կոչն ու խնդրանքն է Ձեզ՝ անհաղորդ չլինել բարձրացված խնդիրներին և հանձնարարել պատասխանատու անձանց, ըստ էության, քննարկելու և վերանայելու առկա իրավակարգավորումները։ Միևնույն ժամանակ պատրաստակամ ենք մասնակցել օր առաջ փոփոխման ենթակա իրավական ակտերի մշակման գործընթացին, քննարկումներին և այլն, որոնք կհեշտացնեն և կպարզեցնեն ինչպես կառուցապատման, այնպես էլ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացները։

Արայիկ ՀԱԿՈԲՅԱՆ

 «ԳԵՈԴԵԶԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031