Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժելով Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները. Արսեն Բաբայան

Մարտ 24,2023 14:51

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ․Պապոյանը մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները:

Մասնավորապես,

1) հաստատել է իմ պնդումն այն մասին, որ Արտավազդ Մարգարյանը չէր կարող ձերբակալվել «անմիջականորեն ծագած կասկածի» հիմքով, քանի որ այդ հանցագործության դեպքի առնչությամբ վարույթ էր իրականացվում ձերբակալումից շուրջ 4 ամիս առաջվանից: Դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այդպիսի ռեժիմը նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ դեռևս բացահայտված չէ հանցագործության փաստը:

2) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ բացակայում է Արտավազդ Մարգարյանին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

3) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ չկա որևէ օբյեկտիվ փաստական տվյալ առ այն, որ հայտնի ձայնագրության մեջ հեռախոսային խոսակցություն ունեցող անձանցից մեկը հենց Արտավազդ Մարգարյանն է:

Դատարանն արձանագրել է նաև քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ: Հաստատել է մի շարք այլ հանգամանքներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031