Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին. Բաբկեն Թունյան

Մարտ 24,2023 14:38

Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիային Հայաստանին ցուցաբերած աջակցության համար` կարեւորելով երկու երկրների փոխհամագործակցության խորացումն ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս ոլորտներում:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին եւ հիմնախնդիրներին` Բաբկեն Թունյանը նշել է, որ 120 հազար մեր հայրենակից գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:

Մասանորի Ֆուկուշիման ընդգծել է, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ փոխհամագործակցությունը: Նա նշել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին թե’ դեմոկրատական ինստիտուտների կայացման, թե’ թվայնացման եւ այլ ուղղություններով: Դեսպանի խոսքով այս ընթացքում տեղի են ունեցել բավականին ակտիվ մշակութային միջոցառումներ: Մասանորի Ֆուկուշիման կարեւորել է փոխադարձ այցելությունները թե’ բարեկամական խմբերի եւ թե’ գործարար համայնքների միջեւ:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ճանաչելիության մեծացմանը Ճապոնիայի գործարարների շրջանակում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031