Պատասխանելով «Գոյ» թատրոնի ղեկավարների այն հայտարարությանը, որ իրենց թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ վերամիավորելու թեման առաջացել է հատկապես իրենց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո, ժամանակին Նժդեհին ֆաշիստ որակած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նման անհեթեթությունները չի մեկնաբանում, հատկապես որ խոսքը գեղարվեստական, ստեղծագործական ազատության մասին է:
«Վերջերս էլ նման տհաճ միջադեպ ունեցանք Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, որտեղ ուսանողական ներկայացման հետ էր խնդիր առաջացել: Սա համարում եմ արվեստին հակասող մի բան, ուստի թույլ տվեք չմեկնաբանել, դա ինձ համար անհեթեթություն է »,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նժդեին կարող են ատել միայն թուրքերը, քանի որ նա ատամներով պահեց Սյունիքը: