Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն իրավական գործընթաց է սկսում 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ»

Մարտ 24,2023 13:38

Ի շնորհիվ անկախ մամուլի աջակցության, հանրությունը իրազեկված է որ, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին, ըստ էության հանցագործության մասին տեղեկատվություն հայտնելով և խնդրելով տրամադրել՝ ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ այդմ, կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ:

ՀՀ դատախազությունից 22.03.23 թ-ի ելից համարի բացակայությամբ պատասխանել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Ա. Խաչատրյանը, հայտնելով, որ ՀՀ դատախազությունը պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, ըստ էության, քրեաիրավական դիրքորոշում ներկայացնելու լիազորությունով օժտված չէ:

Տպավորությունը այն է, որ Աննա Վարդապետյանը կարծում է, որ ինքը մինչ օրս վարչապետի օգնականն է և իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով և քրեական գործերը խմբագրելով:

Պատասխանից ակնհայտ է, որ «Հեղափոխական Հայաստանում» իրավապահ մարմինները, կաշկանդված են պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական տալուց, քանզի օրվա իշխանությունը ձևավորել է երկակի ստանդարտների համակարգ և վերջիններս անձեռնամխելի են:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքով սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսում խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, ուստի ուրախությամբ հայտնում ենք, որ այդ գաղափարին արձագանքել են բազմաթիվ փաստաբաններ և իրավապաշտպաններ: Մոտ օրերս ձևավորվելու է փաստաբանական խումբ և վերջիններիս աջակցությամբ համապատասխան բողոքով դատական կարգով վիճարկելու ենք դատախազության անգործությունը:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր աջակիցներին և լրատվամիջոցներին։

Հ.Գ. ՀՀ ՊՎԾ-ի պաշտոնական կայքէջի 24.01.2023 թ. պաշտոնական հայտարարության համաձայն՝ քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031