Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժադիմացկուն շինարարության արդյունավետ լուծումներից մեկը՝ ֆիբրոցեմենտային պանելներ

Մարտ 24,2023 13:30

ԿԱՍԿՈ ճարտարապետա-շինարարական ընկերությունը, որն իր գործունեությունը ծավալում է 2007 թ.-ից, զբաղվում է շինանյութերի և հարդարման նյութերի ներմուծմամբ, իրականացնում ճարտարապետական նախագծային աշխատանքներ, ինտերիերի դիզայն, ինչպես նաև շինարարություն՝ այս բոլոր ոլորտներում առաջարկելով համակարգային լուծումներ։ ԿԱՍԿՈ-ն ներկայացնում է 40-ից ավելի ապրանքանիշեր՝ հանդիսանալով նաև աշխարհահռչակ Saint-Gobain ֆրանսիական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Կարևորելով շինարարության ոլորտի  հիմնախնդիրները՝  երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծումը, հակահրդեհային անվտանգությունը, շենքերի էներգաարդյունավետությունը, ճարտարապետական նոր արտահայտչամիջոցների  հայտնաբերումը և հին ֆոնդի հնարավոր արդիականացումը, ԿԱՍԿՈ ընկերությունը պարբերաբար նոր լուծումներ է առաջարկում՝ մշտապես կիսվելով  ճարտարապետական և շինարարական ոլորտների զարգացմանը նպաստող իր գիտելիքներով և փորձով։

Այդ լուծումներից մեկն էլ ընկերությունը ներկայացրեց մարտի 14-ին Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի ունեցած SFIBRAL ավստրիական արտադրության ֆիբրոցեմենտային պանելների շնորհանդեսի շրջանակներում։ Շնորհանդեսին ներկա էին հետաքրքրված անձինք, ճարտարապետական, շինարարական ոլորտի 60-ից ավելի ներկայացուցիչներ, ինչպես նաև SFIBRAL ընկերության Լիտվայի և Ղազախստանի ներկայացուցիչները, որոնք կիսվեցին այդ պանելների հետ աշխատանքի իրենց արդեն բավականին մեծ փորձով։

Ինչպես փաստում են ընկերության ներկայացուցիչները, SFIBRAԼ-ի՝ օդափոխվող ֆասադային համակարգերի համար նախատեսված ֆիբրոցեմենտային պանելներն իրենց որակական, տեխնիկական, էսթետիկ ու գործառութային տվյալներով լավագույններից մեկն են աշխարհում, որոնք նաև շատ արդիական են Հայաստանում շինարարություն իրականացնելու համար, քանի որ իրենց որակական նկարագրով առաջին հերթին համապատասխանում են շինարարարության երկրաշարժադիմացկության նորմերին։

Երկրաշարժադիմացկուն լինելուց բացի, դրանք նաև կայուն են եղանակային ամենատարբեր պայմաններին և տատանումներին, ջրակայուն և հրակայուն են, չեն պահանջում առանձնակի խնամք։

Շնորհանդեսին ներկայացվեցին նաև  Saint-Gobain ընկերության ISOVER ապրանքանիշի ջերմամեկուսիչ պանելները, որոնք SFIBRAL-ի հետ միասին շինարարության ոլորտում համակարգային նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ են ընձեռում։

SFIBRAL-ISOVER համակարգը օպտիմալ տարբերակ է մեր երկրում առկա բազմաթիվ պանելային շենքերի հին ֆոնդի թարմացման համար։ Որպես կանոն՝ այդպիսի շենքերի էներգաարդյունավետությունը շատ ցածր է, իսկ ջերմային կորուստները՝ մեծ․ այս թեթև և ջերմախնայող կոնստրուկցիաների շնորհիվ կարելի է ունենալ էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շերտ, ինչպես նաև գեղեցիկ ճակատային լուծում՝ պանելների հարթ մակերեսի և գունային լայն ընտրության շնորհիվ։ 2000-ից ավելի գուներանգների ընտրության հնարավորությունը գեղեցիկ նախագծեր իրականացնելու լայն ասպարեզ է բացում, ընդ որում՝ բարձր ջերմաստիճանով հատուկ մշակման շնորհիվ այս պանելները տասնյակ տարիներ չեն փոխում իրենց երանգային առանձնահատկությունները, ինչը թույլ է տալիս յուրօրինակ լուծումներ ստանալ հատկապես բազմաբնակարանային շինարարության մեջ։

ԿԱՍԿՈ ընկերությունը բաց է քննարկումների և համագործակցության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031