Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա տեղի են ունենում ավելի մերժելի երևույթներ, որոնք նախկինում, եթե անգամ կային, ապա այդ չափի ու մակարդակի չէին. Թագուհի Թովմասյան

Մարտ 24,2023 12:39

ԱՄՆ պետդեպարտամենտն ու տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ սկսել են իրականության աչքերով նայել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող խախտումներին, խոշտանգման դեպքերին։

ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են ուժային կառույցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ:

2018թ.-ից հետո շատերի մոտ կար տեսակետ, թե ՀՀ-ն անշրջելիորեն գնում է ժողովրդավարական ուղիով, և մարդու իրավունքների պաշտպանության առումով որևէ խախտում չի կարող արձանագրվել, բայց իրականում հիմա տեղի են ունենում ավելի մերժելի երևույթներ, որոնք նախկինում, եթե անգամ կային, ապա այդ չափի ու մակարդակի չէին։ Իհարկե լավ է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ահազանգել է մեր երկրում դատական իշխանության անկախության մեծապես վտանգված լինելու մասին, բայց վատ է, որ չեն արձանագրել, թե շատ դեպքերում խախտումներն իրականացվել են քաղաքական իշխանության կողմից։

Ամբողջական հարցազրույցս Sputnik Արմենիա-ի հետ՝ հղմամբ. http://bitly.ws/BZVL

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ
մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031