Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունում մեծ թվով թափուր տեղեր կային. Ժաննա Անդրեասյան

Մարտ 24,2023 12:04

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում խոսեց իրականացրած աշխատանքների եւ ապագա անելիքների մասին: «Իմ նշանակումից հետո առաջին բանը, ինչ փորձել եմ անել, օպերացիոնալ կառավարման շուրջ աշխատանքն է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել»,-ասաց նախարարը:

Նշեց, որ հատկապես կարեւորում է թվայնացման գործընթացները, որովհետեւ մանրամասն վերլուծում են, թե իրենց որ գործառույթներն են, որ կարող են ավելի քիչ վարչարարությամբ եւ կարճ ժամկետներում իրականացնել՝ կրճատելով օղակները:

Ասաց, որ առաջիկայում ԿԳՄՍ նախարարության կառուցվածքային փոփոխությունների կգնան երկու փուլով. «Առաջին փուլով կգնանք ավելի գործառութային բաշխումների, մենք ունեինք նաեւ որոշ գործառույթներ, որ նախարարությունը պետք է իրականացներ, բայց համապատասխան հաստիքային բաշխումը չունեինք, ինչպես օրինակ՝ մշակույթի ոլորտին վերաբերվող: Այդ ոլորտների կարգավորումներն առաջին փուլով կտանք: Երկրորդ փուլով փոփոխություններն ավելի շատ ուղղված կլինեն բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ձեւավորմանը»:

Նախարարի ձեւակերպմամբ, առաջիկայում իրենց գերատեսչությունում ակտիվորեն թափուր տեղերի համալրում են անելու. «ԿԳՄՍ նախարարությունում մեծ թվով թափուր տեղեր կային, այս պահին էլ ունենք բազմաթիվ հայտարարված մրցույթներ: Կառուցվածքային փոփոխություններից հետո այս գործընթացը մեծ թափով իրականացնելու ենք»:

Ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքներին, հավելեց, որ դրանք եւս իրենց ուշադրության կենտրոնում են: Ընդգծեց, որ ամբողջացրել են հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստական իրավական ամբողջ փաթեթը, հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը՝ տնօրենի, վարչական համակարգողի նշանակման, պատվիրակման կարգերը, աշխատանքների նկարագրերը եւ այլն:

Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ առաջիկայում կառավարման վերափոխված համակարգը կսկսի գործել այն դպրոցներում, որտեղ տնօրենների լիազորությունների ժամկետներն ավարտվում են ապրելի 13-ից սկսած: Ի թիվս այլնի՝ նշեց, որ 2023-ի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձեւաչափով կսկսի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը. «Մասնավորապես աշխատանքի նոր մեթոդաբանություն ենք հստակեցրել, մենթոր դպրոցներ են առանձնացված՝ ամբողջ հանրապետությունում 53 դպրոց, որոնց հետ ինտենսիվ աշխատանք է տարվում Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:

Կամավոր ատեստավորմանը եւս անդրադարձ եղավ: Ասաց, որ այդ գործընթացն էապես բարելավել են. «Այժմ կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաեւ այն մարդիկ, որոնք բավարարում են ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031