Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Մելիքյան. Ինչպե՞ս կարող ես խաղաղության օրակարգ տանել, երբ ասում ես՝ ցեղասպանության վտանգն է կախված. «Հրապարակ»

Մարտ 24,2023 11:34

Զրուցեցինք ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։

Խաղաղության պայմանագիրը՝ Փաշինյանի վկայակոչած տարբերակով, ռեալ չե՞ք համարում։

– Եթե ինչ-որ բան էլ պետք է ստորագրվի, երաշխիքը չեմ տեսնում, ինչո՞վ է երաշխավորված, որ հաջորդ օրը նույն հայտարարությունները չեն հնչի։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, բայց դրանից՝ էլ շեղումներ, զեղումներ, ինչ ասես՝ չկա, մանավանդ Ադրբեջանի կողմից բազում չկատարված պարտավորություններ, դա էլ է, չէ՞, հայտարարություն, որը ստորագրվել է։ Հերիք չէ՝ դա չի կատարվում, նոր խոսույթ է օրակարգ բերվում՝ «Զանգեզուրի միջանցք», Արեւմտյան Ադրբեջանի գաղափարը, տեղահանվածները պիտի գնան իրենց հողերում ապրեն, նման հիմարություններ է բարձրաձայնում, որոնց մասին խոսք անգամ չկա, ոչ մի տեղ գրված չէ։ Ենթադրենք՝ խաղաղություն կոչված պայմանագիրը ստորագրվի, ո՞վ կարող է երաշխավորել, որ Ալիեւը նոր հայտարարություններ չի հնչեցնելու, նոր նարատիվներ առաջ չի բերելու, ավելի սրելով հռետորաբանությունը՝ այս կամ այն բանը կորզելու, պոկելու հերթական մոլուցքով։ Այս իրավիճակը նվեր է իրեն, ինքն էլ փորձում է առավելագույնս օգտվել, հասարակական այս պառակտված, թուլացած վիճակն իրենք էլ են, ի վերջո, տեսնում։ Հայաստանը, հայտնի պատճառներով, ամենաթույլ իրավիճակում է հայտնվել, եւ գնալով ավելի ենք մեզ թուլացնում։ Հիմա, օրինակ, այսօր կառավարության նիստում հայտարարություններ է արել, ինչ-որ տեքստ էր ընթերցում, որ ցեղասպանություն, էսկալացիա, բայց մենք, այնուամենայնիվ, պիտի խաղաղության օրակարգն առաջ տանենք։ Ո՞նց կարող ես դու խաղաղության օրակարգ տանես, երբ վերեւի հատվածում ասում ես, որ ցեղասպանության վտանգն է կախված։ Այսինքն, ուզում ես ասել՝ խաղաղությունն անում եմ, որ ցեղասպանությունը չլինի՞։ Բայց էլ ի՞նչ լեզվով ասեն, որ լինելու է, մարդիկ բերում են Արցախի՝ Ադրբեջանի հետ ռեինտեգրացիայի եւ հազար ու մի խոսույթներ, այստեղ էլ վստահեցնում են, թե ձեւախեղել են, նման խոսակցություն չի եղել։ Իհարկե, պիտի ձեւախեղեն ու պիտի նոր խոսույթ բերեն։ Իրենք հարցին ինստիտուցիոնալ են մոտենում․ ամենաաբսուրդ գաղափարն են դնում շրջանառության մեջ ու սկսում են իրենց հետագա անելիքները կառուցել դրա վրա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031