Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Մեր պետության անունը տալու փոխարեն, ՀՀ-ն կոչում են Հայաստան կոչվող տարածք` դրանով իսկ ևս մեկ անգամ ապացուցելով իրենց ագրեսիվ նպատակները

Մարտ 24,2023 11:25

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր. «…Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է…»:

Երեկոյան նրան պատասխանել էր «Արևմտյան ադրբեջանցիների համայնքը» ու այդտեղ ևս մեկ անգամ ապացուցել, որ իրենք հարցականի տակ են փորձում դնել հայոց պետականության գոյությունը: Պատասխանում նշված էր. «Մենք Հայաստան կոչվող տարածքի օրինական բնակիչներն ենք, և մեր տները վերադառնալը մեր բացարձակ և հիմնավոր իրավունքն է…»:

Այսինքն` մեր պետության անունը տալու փոխարեն, ՀՀ-ն կոչում են Հայաստան կոչվող տարածք` դրանով իսկ ևս մեկ անգամ ապացուցելով իրենց ագրեսիվ նպատակները: Պետք է շարունակ միջազգային գործընկերների հետ խոսենք այս վտանգի մասին այնքան, որ Ալիևը վախենա առհասարակ արտաբերել «Արևմտյան Ադրբեջան» անունը:

Իսկ «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի մասին մանրամասն կարող եք իմանալ այստեղ՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031