Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ է, չէ՞, որ բավարար ջուր ունենալու համար ծակ կաթսան պետք է փոխել: Նույն էլ բանակցողի ու իշխանության դեպքում է. Ռուբեն Մելիքյան. «Ազգ»

Մարտ 24,2023 10:43

«Ազգ»-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

Կասկածից վեր է, որ Ադրբեջանը, փակ պահելով Լաչինի միջանցքը, Արցախում մարդու հիմնարար իրավունքները մի քանի կետերով է խախտում: Բայց պետք է ծուռը նստել, ուղիղ խոսել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո միջազգային ամենատարբեր ատյաններում կարող էին այնպիսի դիվանագիտական աշխատանք տանել, որ այսպիսի իրավիճակի ականատեսը չլինեինք:

— Իշխանությունները փակ դիվանագիտության գործելաճով են աշխատում, ու մենք տեղյակ չենք, թե միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նրանք ինչ են խոսում կամ անում: Ըստ իս՝ ՔՊ-ականները դիվանագիտությամբ հետաքրքրված չեն, որովհետև այդտեղ իրենց սիրելի «լայվերն» ու «լայքերը» չկան: Ի՞նչ են անում նրանք. հանրությանը դիմելով՝ ասում են՝ ուզո՞ւմ եք դիմենք Եվրոպական կամ Արդարադատության միջազգային դատարան, ապա խնդրեմ, դիմում ենք: Բայց խնդիրը ոչ թե այդ կառույցներին դիմելը, այլ փակ դռների հետևում դիվանագիտություն անելն է, որտեղ պետք է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման իրավական հիմքերի, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման մասին: Բայց մեր իշխանավորներն ի՞նչ են անում  դրա փոխարեն, շարունակում են Արցախը որպես բեռ դիտարկել ու հնարավորություն տալ, որ Ադրբեջանը միջազգային հանրության համակրանքին արժանացող հայտարարություններ անի: Բայց, հասկանո՞ւմ եք, խնդիրն,առաջին հերթին, մեզանից է, որովհետև եթե մենք չենք կարողանում մեզ պաշտպանել, ապա ուրիշի՞ց ինչ ենք ակնկալում:

Եթե անգամ ենթադրենք, որ Ադրբեջանը հենց վաղը կբացի Լաչինի միջանցքը, ապա որևէ երաշխիք չկա, որ հաջորդ իսկ պահին նորից չի կարող փակել, հետևաբար՝ ախր մեր հայրենակիցներին ինչպե՞ս պետք է ապահովագրել հնարավոր այդ սցենարից:

— Պատկերացրեք՝ ծակ կաթսայով գետից ջուր եք բերում, պարզ է, չէ՞, որ բավարար ջուր ունենալու համար ծակ կաթսան պետք է փոխել: Այլապես կստացվի՝ անընդհատ ջուր ես կրում, բայց տարան այդպես էլ չի լցվում: Նույն էլ բանակցողի ու իշխանության դեպքում է. նրանք էլ շատ բան կարող են անել, բայց նպատակն այդպես էլ  չի արդարացվի:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031