Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանը, թեկուզ այլ ձեւով, անհրաժեշտություն է` Ադրբեջանին զսպողը միայն դա է եղել. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 24,2023 10:37

Ադրբեջանը փորձում է սահմանին առկա լարվածությունը մեծացնել սադրանքների միջոցով: Հերթական անգամ ի ցույց դրվեց ադրբեջանական նենգ ձեռագիրը: Լավ իմանալով, որ ԵՄ դիտորդական առաքելության ուշադրության հիմնական ուղղությունը ՀՀ արեւելյան սահմաններն են Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զինուժը սադրանքի գնաց Նախիջեւանի արեւելյան սահմանին, ինչի նպատակը մեկն է՝ դրդել հայկական զինուժին պատասխանելու հայ զինվորի սպանության դեպքին: Ադրբեջանական այս պարզունակ որոգայթին Հայաստանը չի տրվի, բայց մի բան միանշանակ է, որ երբեւէ նման քայլերն անպատասխան չեն կարող մնալ, սակայն՝ ոչ այսօր, երբ հակառակորդը դրան է սպասում: Իսկ պատասխանը, թեկուզ այլ ձեւով, անհրաժեշտություն է, քանի որ Ադրբեջանին զսպողը միայն դա է եղել ու, դատելով նրա անփոփոխ վարքից, դա էլ շարունակելու է մնալ:

Ի պատասխան բռնազավթված Թալիշում հնչեցրած Ալիեւի ուլտիմատիվ հայտարարության, թե առանց իրենց պայմանների հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 22-ին հայտարարեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու իրական հնարավորություն կա՝ հիշատակելով Մյունխենի հանդիպումը:

Թերեւս, Բաքվի առաջնորդի վերջին ելույթը կարելի էր դիտարկել ներքին լսարանին ուղղված խոսք, բայց դրանք ուղեկցվում են ռազմական սադրանքներով, ինչը ստիպում է հայտարարությունները դիտարկել հնարավոր էսկալացիաների համատեքստում: Նման խոսույթն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետեւանքներով, եւ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանց Ալիեւին՝ հայտարարելով, թե խաղաղության պայմանագիր լինելու է եւ այն լինելու է բարձր մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների հիման վրա:

Խաղաղության հարցում ՀՀ-ի, միջնորդ պետությունների եւ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են, իսկ մյուս բեւեռում կանգնած է Ադրբեջանի ղեկավարը՝ առերեւույթ հայտարարությունների մակարդակով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031