Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական պատգամավորները ստում են՝ ասելով, որ իրեն հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, եւ ինքն ինչ-ինչ պատճառներով չի ներկայացել: «Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել»,- մեզ ասաց Խաչատրյանը: Իսկ գուցե ոչ թե Անդրանիկ Քոչարյանն է հրավիրել, այլ միջնորդավորվա՞ծ հրավեր է եղել։ «Եթե ես ասում եմ՝ հրավեր չի եղել, ես ասում եմ` Անդրանի՞կը, թե՞ Կանդրանիկը: Հրավեր առհասարակ չի եղել, թեեւ հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու»։
ՔՊ խմբակցությունից մեզ պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Տիրան Խաչատրյանը հանձնաժողովի նիստերին ներկայանալու փոխարեն իրեն առաջարկել է հանդիպել «տեցի կռուգում», ասե՞լ եք նման բան:
Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նման բան չի ասել․ «Ես ընդհանրապես իր հետ շփում չեմ ունեցել, իսկ եթե նման բան է ասել, ապա լկտի սրիկա է, ի՞նչ ասեմ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: