Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում երկրաշարժ է գրանցվել

Մարտ 24,2023 10:12

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3 բալ և Կոտայքի մարզում՝ 2 բալ ուժգնությամբ։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031