«Ա1+». Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:
Այս մասին նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում։
Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերով փաստի առթիվ քննություն է տարվում։