Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երևանի տերը երևանցիներն են, ոչ թե պաշտոնյաները, և նման ծրագրերը պետք է ստանան երևանցիների վստահությունը». Մեսրոպ Առաքելյան

Մարտ 23,2023 22:30

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են՝ սիրուն նկարների ու վիդեոների շարքից։

Առկա հսկա ծառերը շատ կարևոր ֆունկցիա են կատարում օդի մաքրության, ինչպես նաև, արևից պաշտպանելու համար, ինչը չենք ունենալու նույնիսկ լավագույն դեկորատիվ ծառերի դեպքում։

Երևանում հսկայական ազատ տարածքներ կան, այդ թվում, բետոնապատ այգիներ, և նոր ծառերը պետք է փորձարկել դատարկ տարածքներում, որից հետո նոր արմատախիլ անել հները, եթե կա դրա անհրաժեշտությունը։

Եվ վերջապես, Երևանի տերը երևանցիներն են, ոչ թե պաշտոնյաները, և նման ծրագրերը պետք է ստանան երևանցիների վստահությունը։

Հ.Գ. Աջ կողմում քաղաքապետարանի կողմից տնկված նոր ծառերից են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031