Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մենք հավատում ենք կրթության միջոցով կարելի է պայքարել ստրկության դեմ և խաղաղություն բերել»․ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա

Մարտ 23,2023 22:15

«Մենք հավատում ենք, որ ստրկության դեմ կարելի է պայքարել միայն կրթության միջոցով։ Կրթության միջոցով մենք կարող ենք բացառել ստրկությունը, անհավասարությունն ու խտրականությունը և կարող ենք խաղաղություն բերել»,- «Aurora Dialogues»-ի «Կրթության դերը խաղաղության խթանման գործում» թեմայով առցանց միջոցառման ժամանակ հայտարարեց «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Պակիստանում մարդու եւ աշխատանքային իրավունքների գործիչ, Լահորում տեղակայված «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման:

Մինչ մարդասիրական թեմաներով քննարկման հատվածը ներկայացվեցին 2022-2023 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ անցած 3 թիմերի նախագծերը։

Սայիդա Ղուլամ Ֆաթիման շարունակեց՝ կրթությունն ամենաարդյունավետ գործիքն է խաղաղության և ներդաշնակության համար, հասարակությունում տարբեր մշակույթի տեր մարդկանց համակեցության համար։ Այնուհետև հավելեց․ «Կրթությունը մեզ սովորեցնում է, թե ինչպես կարող ենք միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ, հասկանալ միմյանց, ինչպես կարող են տարբեր էթնիկ խմբերի, տարածաշրջանների, տարբեր մաշկի գույն ունեցող մարդիկ միմյանց հետ հարաբերվել»։

Խոսելով իր կատարած հետազոտությունների արդյունքների մասին՝ Սայիդա Ղուլամը Ֆաթիման նշեց․ «Երբ ունես կրթություն, դու կարող խոսել քո իրավունքների մասին, այլ ոչ թե դա անեն ուրիշները։ Դու պետք է լինես առաջնորդ, դու պետք է ինքդ բարձրացնես քո իրավունքները։ Ես հավատում եմ, որ կրթությունը շատ կարևոր է խաղաղության և հանդուրժողականության համար»։

Հարցին՝ որո՞նք են ամենաարդյունավետ մոտեցումները կրթության միջոցով հասարակություններում փոփոխություններ կատարելու առումով,

«Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, «Սիբուլելե Սիբաքա» հիմնադրամի հիմնադիր Սիբուլելե Սիբաքան պատասխանեց․ «Կրթությունը տալիս է վստահություն, հանգեցնում խնդիրների լուծման և ապահովում հաղորդակցություն։ Սրանք հմտություններ են, որոնք պետք են խաղաղության հասնելու համար»։ Նա նշեց, որ Հարավային Աֆրիկայի հայրիշխանական հասարակության օրինակով է բացահայտել, թե ինչպես կարող է կրթությունն ազդել հասարակական հարաբերությունների փոփոխությունների  վրա, երբ երիտասարդ կանայք կրթություն ստանալով սկսում են վստահություն ներշնչել, իրենց հաղորդակցության հմտությունները զարգացնել։

UWC SEA Սինգապուրի դպրոցի շրջանավարտ, Չիկագոյի համալսարանի ուսանող Քերին Լյուն ասաց, որ մյուս տարի նախագծում է Իսրայելում սովորել, ուսումնասիրել իսրայելական հասարակությունը։ Նրա ուսումնասիրության տիրույթում է Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը։

Հանդիպման ավարտին «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի համահիմնադիր և համանախագահ Աննա Աֆեյանը ներկայացրեց 2022-2023 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմին՝ նշելով, որ բավականին դժվար էր ներկայացված նախագծերից ընտրել լավագույնին, քանի որ բոլորն էլ շատ բարձր մակարդակի նախագծեր էին։ 2022-2023 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթողը UWC Դիլիջանի նախագիծն է։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031