Լրահոս
Օրվա լրահոսը

«Mitsubishi Pajero iO»-ն ընկել ձորը՝ հայտնվելով ծառի և պատի արանքում. վարորդը տեղում մահացել է

Մարտ 23,2023 21:07

Մարտի 23-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 5 մ)՝ հայտնվելով ծառի և պատի արանքում. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռ․ Պ․-ն (ծնված 1987 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 2017 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Ռ․ Պ․-ին․ վերջինս հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031