Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե ի՞նչ անձնական վատություն է արել Արարատ Միրզոյանը Նիկոլին՝ չեմ կարողանում հասկանալ». Էդուարդ Շարմազանով

Մարտ 23,2023 19:30

«Կառավարության նիստի սկզբում խոսում է պատերազմի վտանգի մասին, այնուհետեւ խոսում է խաղաղության պայմանագրի մասին, սկզբում խոսում է, որ Ալիեւը ուզում է հայերին ցեղասպանել, հետո, խոսում է բանակցություններից. ես հիշեցի Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրին, որ իր կին լինելով՝ ավելի շատ էր գիտակցում, քան սրա թիմի բոլոր տղամարդիկ միասին, երբ ասում էր՝ չի կարելի խաղաղության մասին խոսել մեկի հետ, ով եկել է քեզ սպանելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով, այսօր, կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Լավրով-Միրզոյան վերջին ասուլիսն ակնհայտ դարձրեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ ստորագրելու է նոր կապիտուլյացիա, բերելու է նոր մարդկային եւ տարածքային կորուստներ. «Ի՞նչ ասաց Լավրովը. Արարատ Միրզոյանի ներկայությամբ ասաց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, մինչեւ նոյեմբերի 9-ը, շատ ավելի շուտ, եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու եւ Նիկոլի դեսպան Արարատ Միրզոյանը ծպտուն չհանեց:

Պարզապես, Նիկոլի մոտ բնավորություն է դարձել՝ իր փոխարեն ծեծը ուտի Արարատ Միրզոյանը: Այս անգամ էլ Լավրովից քաղաքական ապտակը եւ ծեծը կերավ Արարատ Միրզոյանը: Թե ի՞նչ անձնական վատություն է արել Արարատ Միրզոյանը Նիկոլին՝ չեմ կարողանում հասկանալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031