Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի մյուս բոլոր իրավունքները պետք է բխեն ինքնորոշման իրավունքի ճանաչումից»․ ԱՀ ՄԻՊ

Մարտ 23,2023 17:53

«Ոչ միայն շրջափակումը, այլեւ հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ էթնիկ ատելության քաղաքականությունը հստակ ցուցիչ է, որ Արցախում մարդու իրավունքների երաշխավորման ամենակարեւոր պայմանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն ու ճանաչումն է»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով․ «Անառարկելի է, որ Արցախի ժողովրդի մյուս բոլոր իրավունքները պետք է բխեն ինքնորոշման իրավունքի ճանաչումից։ Առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ այդ ուղղությամբ իրական քայլերի՝ այլ իրավունքների երաշխավորման ողջամիտ հնարավորություն չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031