Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր արտադրանքում խախտումներ չեն հայտնաբերվել, բայց նման հետազոտություններ անցկացնելիս պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով. «Երեմյան Փրոդաքթս»

Մարտ 23,2023 17:41

Կրկին շնորհակալություն ենք հայտնում «Հետք»-ին և բոլոր լրատվամիջոցներին, որոնք շարունակաբար ուշադրության կենտրոնում են պահում սննդամթերքի անվտանգության կարևորագույն թեման։ Անկախ այն հանգամանքից, որ մեր արտադրանքում բացառվել են  խախտումները և բարձր են գնահատվել համային ու որակական հատկանիշները,  այդուհանդերձ, հարկ ենք համարում հանրությանը ներկայացնել մեր դիրքորոշումը։

Որպես հանրային սննդի և սննդամթերքի արտադրության ոլորտում երկարատև ու հարուստ փորձ ունեցող ընկերություն՝ կրկին արձանագրում ենք, որ սննդի անվտանգության հարցը չափազանց նուրբ և զգայուն թեմա է, որի շուրջ անհարկի աղմուկ և շոու ստեղծելը բացարձակ տեղին չէ։ Նման հետաքննություններ անցկացնելիս առավել նպատակահարմար է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով՝ սպառողին, արտադրողին, հանրությանն ու պետությանը։

  • «Երեմյան Փրոդաքթս» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է այն պնդումը, որ սպառողներին տրվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, հասանելի ձևով ներկայացված։ Սպառողը պետք է իմանա, թե ինչու է ընտրվել հենց այդ ընկերությունների արտադրանքը, ինչու է ընտրվել հետազոտման այս կամ այն ցուցիչը, ինչ է դա իրենից ներկայացնում, որքանով է վտանգավոր տվյալ արդյունքը և վտանգավոր է արդյոք, թե ոչ։ Ոչ ամբողջական ու թերի տրամադրված տեղեկատվությունը սպառողներին ահաբեկում ու խուճապ է ստեղծում, ապակողմնորոշում և խեղում է սպառողական վարքն ու մշակույթը։
  • Հանրությունը պետք է հստակ տեղեկացված լինի, որ նման հետազոտություններն իրականացվում են Կաթնամթերքի նմուշառման ու փորձաքննության իրականացման հատուկ ընթացակարգով (ԳՕՍՏ Ռ 58340-2019), որտեղ նաև սահմանվում է, որ ոչ պակաս, քան 3 տարբեր լաբորատորիաներում իրականացված հետազոտություններն են կարող ապահովել արժանահավատ, օբյեկտիվ և առավելագույն ճշգրիտ արդյունքները։
  • Երբ գործ ունենք հայրենական արտադրության հետ, անհրաժեշտ է հիշել, որ այն իր կայացման և զարգացման ճանապարհն անցնում է դժվարագույն պայմաններում, և անհրաժեշտ է պատասխանատվություն և զգուշավորություն ցուցաբերել՝ կազմակերպությունների տարիներով կուտակած բարի համբավն անհարկի չշահարկելու և անբարեխիղճ մրցակցության առիթներ չստեղծելու առումով։

Այս պահի դրությամբ «Երեմյան Փրոդաքթսը»-ը սպասում է այն հետազոտությունների պատասխաններին, որոնք նախաձեռնել են ՍԱՏՄ-ն և Սպառողների միությունը՝ նույն արտադրողների և նույն ապրանքատեսակների շրջանում։

Մենք շարունակում ենք մեր երկրում կաթնարտադրության և կաթնամթերքի սպառման նոր մշակույթ ձևավորելու մեր առաքելությունը, անընդհատ կատարելագործում ենք սննդի անվտանգության ապահովման, արտադրության նոր որակի ու չափանիշների սահմանմանն ուղղված մեր աշխատանքը։

«Երեմյան Փրոդաքթս» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031