«Ձեր՝ պաշտոնից նշանակումից անմիջապես հետո խանութներում սկսեցին վաճառվել թանկ էկզոտիկ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ։ Ո՞վ է այն արտոնյալը, որը շրջանցում է շրջափակումը եւ Արցախ է հասցնում թանկարժեք մթերքներ։ Դա հանցակազմ չի՞ պարունակում»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին նման հարցադրում հղեց «Ապառաժ»–ը։
Գուրգեն Ներսիսյանը պատասխանեց․ «Դիտարկումը կամ հարցադրման միտքն իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Թանկացումները պայմանավորված չեն իմ կողմից պաշտոնը ստանձնելու հետ։ Օրեր անց մենք անհրաժեշտ իրավակարգավորումներ ենք սահմանել եւ վերահսկել գնագոյացումը։ Այդ ուղղությամբ պետական երեք մարմին է աշխատում։ Նման ահազանգ չենք ստացել, բայց գնագոյացման խնդիրներն ունեն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ»։
Ըստ Ներսիսյանի՝ զարտուղի ճանապարհներ կան վաղուց, պարզապես ժամանակին չեն բացահայտվել, եւ հիմա հետեւանքներն են ի հայտ գալիս։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ