Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ խաղաղապահները չեն տարհանում միջանցքը փակած անձանց․ Արցախի ԱԳ նախարարի պարզաբանումը

Մարտ 23,2023 17:09

«Բնապահպանների» անվան տան գործող այդ շրջանակի սադրանքը բավականին լուրջ նպատակներ է հետապնդում։ Դրանցից մեկը ՌԴ խաղաղապահ զորքերի առաքելությունը հեղինակազրկելն է։ Տեսնելով, որ խաղաղապահների ներկայությունն է հանդիսանում անվտանգության երաշխիք, ադրբեջանական կողմը դիմել է այդ սադրանքին»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ՌԴ խաղաղապահները չեն տարհանում Լաչինի ճանապարհն արգելափակած անձանց։

Սերգեյ Ղազարյանը շեշտեց, որ նման իրավիճակում խաղաղապահները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հանգուցալուծում լինի եւ նման սադրանքները չկրկնվեն․ «Բազմաթիվ այլ գործոններ պետք է հաշվի առնել։ Խաղաղապահների հետ մեր հանդիպումների ժամանակ մենք բոլոր հարցերը բարձրաձայնում ենք»։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ իր հերթին նշեց, որ խաղաղապահների կողմից այդ «բնապահպանների» հեռացումը ենթադրում է ֆիզիկական ուժ, բռնություն, ինչն իրավիճակի վատթարացման կարող է տանել․ «Ուստի նրանց զգուշավորությունը տեղին է, դրա համար աշխատում են երկխոսելու ջանքերով լուծել հարցը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031