Լրահոս
Օրվա լրահոսը

9 անձ ձերբակալվել է. ոսկու ձուլակտորներ, կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար, 187 700 եվրո է հայտնաբերվել խուզարկությամբ

Մարտ 23,2023 16:33

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։ Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ, ֆենտանիլ և այլն։ Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51 900 դոլար և 187 700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկյա մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։

9 անձ, այդ թվում՝ 43-ամյա տղամարդը, ձերբակալվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, հազարավոր խեղված ճակատագրեր։ Այս շղթան կարելի է անվերջ թվարկել: Գաղտնիք չէ, որ այս ամենի մի մասը թմրամիջոցների օգտագործման հետևանքով է:

Թմրամիջոցներն առաջացնում են կախվածություն, ինչ էլ տանում մարդուն դեպի վերջնական կործանում։ Իսկ հայտնաբերված հոգեմետ դեղահաբերից ֆենտանիլի նույնիսկ ամենաչնչին չափաբաժինը մահացու է։

Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո հասկանում, որ տեղի է ունեցել անդառնալին: Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից է:

Հորդորում ու պահանջում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց: Գնահատե՛ք ազատության մեջ ապրելու, առողջ և ապահով կյանք ունենալու ձեր իրավունքը: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031