Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջանին պետք է առանց արցախցիների, ուստի նախկին բնակավայրեր վերադառնալու մասին խոսելն անիմաստ է»․ պետնախարար

Մարտ 23,2023 16:02

«Որքանո՞վ է հնարավոր ադրբեջանցիների եւ հայերի կեցությունը։ Շփման գծի մոտ մենք այսօր խաղաղ բնակչություն ունենք, եւ Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր կրակում են խաղաղ բնակիչների վրա, դպրոցների եւ մանկապարտեզների ուղղությամբ։ Ուստի նման պայմաններում ինչպե՞ս է հնարավոր հարեւանությամբ բնակվելու հնարավորության մասին խոսելը»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Արցախի բռնազավթված շրջաններ արցախահայության հնարավոր վերադարձի մասին հարցադրմանը։

Գուրգեն Ներսիսյանը շեշտեց, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում որպես խաղաղասեր է ներկայանում, իսկ զուգահեռ իրականությունում արցախահայության հանդեպ էթնիկ զտումներ է անում․ «Արցախն Ադրբեջանին պետք է առանց արցախցիների։ Ուստի նախկին բնակավայրեր վերադառնալու մասին խոսելն անիմաստ է։ Դա ոչ թե քմահաճույք է կամ ցանկություն, այլ իրականություն․ վտանգն ամենօրյա է եւ իրական։ Սա Ադրբեջանի ասած «ինտեգրացիայի» ժանրից է, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինքն իբրեւ խաղաղության կողմնակից է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031