«Լույս» հիմնադրամը լույս է ընծայել «Սահմանադրական գանգատ» գիտագործնական ձեռնարկը։
Ձեռնարկը ներկայացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով անհատական դիմուﬕն ներկայացվող պահանջները, ինչպես նաև պարզաբանում է անհատական դիմուﬕ կառուցակարգի պատշաճ իրացման հետ կապված՝ Սահմանադրական դատարանի պրակտիկայում ձևավորված մոտեցուﬓերը։
Ձեռնարկում տեղ են գտել նաև սահմանադրական արդարադատության ﬕջոցով մարդու հիﬓական իրավունքների պաշտպանության առանցքային կառուցակարգի կատարելագործմանը ﬕտված առաջարկներ՝ հիմք ընդունելով ինչպես օրենսդրական կարգավորուﬓերը, այնպես էլ Սահմանադրական դատարանի պրակտիկայի խնդրահարույց ասպեկտները։
Ձեռնարկը նախատեսված է փաստաբանների, ինչպես նաև Սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն ունեցող այլ անձանց համար: Այն կարող է օգտակար լինել նաև հիﬓական իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ հետաքրքրվող անձանց, իրավաբան-ուսանողների և հետազոտողների համար։
Կարդացեք նաև
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ