Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի այդ պահանջի ընդունումից հետո իրավիճակը մեր երկրում կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի իրավիճակ կլինի». Տիգրան Աբրահամյան

Մարտ 23,2023 15:33

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց՝ այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ են: Ընդ որում, Արցախում դա ուղղվում է խաղաղ բնակիչների դեմ՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսական աշխատանքների սեզոն է: Նրանք խնդիր են ուզում ստեղծել պարենային անվտանգության տեսանկյունից. «Այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով: Մասնավորապես, նաեւ իշխանության կողմից հայտարարված այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից եւ առաջարկել է այնպիսի պայմանավորվածություններ, որոնց դեպքում այլեւս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով, դրանք ավելի վաղ էին հատվել, բայց իրավիճակը, ըստ էության նման է փակուղայինի»:

Հարցին՝ ինչո՞ւ ռուսական կողմից արձագանք չկա, երբ ադրբեջանցիները կրակում են անգամ ռուս զինվորի վրա, հնարավո՞ր է այդ իրավիճակը իրենց սթափեցնի եւ զսպող գործողություններ իրականացնեն Ադրբեջանի ուղղությամբ՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Շատ դժվար է ասել, թե ՌԴ-ի արձագանքը ինչ մակարդակով կլինի: Որպես կանոն, ռուսական կողմը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում փորձում է ձեր ասած ազդանշանները հասցնել այլ խողովակներով՝ ոչ հանրային: Ակնհայտորեն ե՛ւ Սյունիքում տեղակայված ռուսական զորքերը, ե՛ւ ԵՄ դիտորդական առաքելությունը որոշակի խոչընդոտներ ստեղծում են Ադրբեջանի համար: Եթե նույնիսկ այդ պահին էլ արձագանք չի լինում հրապարակային, տարբեր զեկույցներում են դրանք տեղ գտնում»:

Տիգրան Աբրահամյանը վստահ է, որ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններում ադրբեջանցիների եւ ռուս խաղաղապահների միջեւ, բնականաբար, չի բխում ՌԴ-ի շահերից, վնասում է իրենց դերակատարությանը տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «ՀՀ իշխանությունը բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական զիջումների է գնացել, բայց այն, ինչ այս պահին ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ հարված ու կորուստ է ոչ միայն ՀՀ-ին ու Արցախին, այլ նաեւ դա լուրջ խնդիրներ է առաջացնելու իշխանության համար երկրի ներսում, որովհետեւ այդ պահանջի ընդունումից հետո իրավիճակը երկրում կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի իրավիճակ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031