Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համագումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.
1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։
2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ սկզբունքները․
ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր,
Կարդացեք նաև
բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը,
գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը,
դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել մրցակցային սկզբունքով,
ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ,
զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։
- Կուսակցության ակտիվին նախապատրաստել Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին։
ԾԱՆՈՒՑՈՒՄ 1. ԴԱԿ հաղորդագրություններին կարող եք հետևել daparm.am՝ կուսակցության պաշտոնական կայքում։
ԾԱՆՈՒՑՈՒՄ 2. ԴԱԿ ինֆորմացիոն հովանավորներն են politcom.am և armenlur.am կայքերը, ինչպես նաև ԱՅՍՕՐ յութուբյան ալիքը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն