Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Խզմալյան եւ տիկին նախարար, մի արեք մեզ այդ «լավությունը ». «Գոյի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Մարտ 23,2023 14:04

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյը» կենտրոնը միավորել Գ. Սունդուկյան թատրոնի հետ, «Գոյը» սակայն համաձայն չէ այդ որոշման հետ, մարտի 13-ին այդ մասին նամակ է ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով: Թատրոնը դիմել էր գործընկերներին եւ հանդիսատեսին, որպեսզի մարտի 23-ին հաջակցություն իրենց՝ հավաքվեն թատրում:

«Գոյ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանը նորից ներկայացրեց իրավիճակը:

Սարգիս Չոլոյանի լուսանկարը՝ «Գոյ» թատրոնի կայքից:

Ասաց, որ տարեկան հաշվետվության ժամանակ թերի էր կատարվել թատրոնի պլանը, ինչը ըստ նրա՝ պայմանավորված էր բազմաթիվ խնդիրներով՝ ձայնային, լուսային, դահլիճի վերանորոգման:

«Մի ամիս հետո ունեցանք պրեմիերա «Գարեգին Նժդեհը», որի հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն պարոն Արա Խզմալյանի մոտ: Զրույցն այսպես սկսվեց՝ Սարգիս ջան, մենք ընկերներ ենք, հասկանում եմ, բայց զրույցը ծանր է լինելու, դուք եւ պլանը չեք կատարել, եւ որպես թատրոն չեք ծառայում ձեր նպատակին, ուստի ձեզ առաջարկում եմ վարչական մասը ցրել, վերամիավորվել Սունդուկյան թատրոնի հետ: Ասաց՝ կունենանք ընտիր պայմաններ՝ եւ լույսը կլինի, եւ դահլիճը կվերանորոգվի, եւ գումար կիջնի նոր բեմադրությունների համար, կուզեք Սունդուկյանի մեծ բեմում կբեմադրեք, կուզեք՝ ներքեւի բեմում, կուզեք Ձմեռային այգում: Ես ասացի, որ նախ ինքս համաձայն չեմ, հետո պետք է խոսեմ կոլեկտիվի հետ, միանձնյա որոշում չեմ կարող կայացնել:

Եվ եթե խնդիրը 3,5 մլն դրամն է, առաջարկեցի կես տարվա մեջ կատարենք պլանը, կատարենք երկու-երեք անգամ ավել, առաջարկել եմ նույնիսկ սուբսիդիայից հրաժարվել, ասացի՝ մենք կպահենք թատրոնը, միայն շենքին ձեռք մի տվեք: Ասացին՝ այդպես չի լինի, հետո նորից գնացինք մի քանի հոգով պարոն Խզմալյանի մոտ, ժամանակ խնդրեցինք՝ մեկ տարի, վեց ամիս, ասաց՝ կմտածեմ, բայց մի քանի օրից արձագանքը բացասական էր, ասաց՝ պետք է վերամիավորվեք:

Հիմա ես ուզում եմ ասել, որ պարոն Խզմալյան եւ տիկին նախարար, մի արեք մեզ այդ «լավությունը», մենք չենք ուզում, մեզ վատություն արեք ու մի վերամիավորեք, մեզ լավ պայմաններ պետք չեն, թողեք հանգիստ աշխատենք, մենք աշխատում ենք, եւ դա կփաստի հանդիսատեսը»,-նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա փաստեց, որ դեռեւս 2011թ.-ից իրենց թատրոնի շենքը կադաստրային փաստաթղթերով անջատված է Սունդուկյան թատրոնի շենքից, 500քմ «Գոյ» թատրոնինն է, իրենք գործում են որպես ինքնուրույն թատրոն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031