Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համալսարանական մասնագետներին հաջողվել է հեռացնել 17 մագնիսե գնդիկներ 3-ամյա երեխայի որովայնից

Մարտ 23,2023 13:34

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի ծնողներ, այս և նման այլ օրինակները մեր պրակտիկայում շատ են:

Հորդորում ենք լինել առավել ուշադիր և երեխաներին զերծ պահել առողջության կամ կյանքի համար սպառնալիք հանդիսացող մանր դետալներ պարունակող խաղալիքներով, իրերով խաղալուց:

3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը:

Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չի նշվել:

Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել են թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել են իրար կիպ հարող աղեգալարներ:

Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել են պերֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:

Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031