Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել 2023-ի պետական բյուջեում և 1,448 մլրդ դրամ հատկացրեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով, գումարը հատկացվելու է 12 համայնքներում իրականացված 14 ծրագրերի ֆինանսավորմանը: Լոռու մարզի 3 համայնքների 7 ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարը՝ 122,079․9 հազար ՀՀ դրամ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։ «Նշված ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»,-ասաց նա:
Ավանդույթի համաձայն, Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը։
«Արարատի մարզում Արտաշատ համայնքի հասարակական շենքերի, մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ավարտվել 2022 թվականի ընթացքում։ Այստեղ մի դիտարկում անեմ․ տեսեք՝ մշակույթի տների հետ կապված մի նուրբ հարց կա, պետք է պարտադիր ճշտել նաև բովանդակային հատվածը, որովհետև ես, օրինակ, ականատես եմ եղել դեպքերի, երբ մշակույթի տներ ենք նորոգել, հետո գնացել, մտել ենք, ասել են՝ վայ, շատ շնորհակալություն կառավարությունն էլ աջակցեց, էս մշակույթի տունը նորոգեցինք։ Բայց հետո մտնում ես, նայում, էն որ ասում են՝ գեղագիտական հաճույք ստանում, բայց ի՞նչ է տեղի ունենում ներսում»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Փաշինյանը ներկայացրեց նաև մյուս մարզերի համայնքների ծրագրերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ