Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր գործունեությամբ փորձել է գրաքննել օրաթերթի ներկայացուցչին. «Ժողովուրդ»

Մարտ 23,2023 10:11

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը երկարաշունչ մեջբերումներով մի գրություն է երեկ հասցեագրել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ «նախազգուշացում հայտարարել» Քնար Մանուկյանին: Բանն այն է, որ Մանուկյանը մի հրապարակում էր արել, թե ինչպես են ԱԺ շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները հավաքվել ԱԺ դահլիճի դռան մոտ, երբ լսել են պատգամավորների գոռգոռոցները, որպեսզի դահլիճ մտնեն, երբ նախագահողը հրահանգի:

Աշխատակազմի ղեկավարը գրել է, թե այս հրապարակումով Քնար Մանուկյանը խախտել է ՀՀ ԱԺ 2017 թ. դեկտեմբերի 27-ի, ԱԺ խորհրդի 2019 թվականի, ԱԺ նախագահի որոշումները: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարին՝ ընդգծում ենք, որ երեկ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն հասցեագրված գրությամբ Դավիթ Առաքելյանը խախտել է ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 23-րդ կետը, այն է՝ «23. Ազգային ժողովը եւ Աշխատակազմը՝ 1) որեւէ ձեւով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ. 2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում են ոչ խտրական պայմաններ. 3) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությանը»:

ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր գործունեությամբ փորձել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչին, քանի որ, նախ, Քնար Մանուկյանին զանգահարել են լրատվական ծառայությունից եւ պահանջել ջնջել հրապարակված նյութը եւ ստանալով մերժում՝ ուղարկել են նախազգուշական մի գրություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031