Լրահոս
Օրվա լրահոսը

Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա. «Հետք»

Մարտ 22,2023 23:30

Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։

Ինչպես կաթնաշոռի փորձաքննության ժամանակ, այս անգամ ևս նախքան լաբորատորիա հանձնելը, թթվասերները տարել ենք Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (թթվասերը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։

Ուսանողները գնահատել են թթվասերի համը, հոտն ու որակական հատկանիշներն ու վերջում քվեարկել են իրենց հավանած մեկ նմուշի օգտին։

Ջերմային ռեժիմը չխախտելու համար թթվասերները հենց գնման նույն օրը լաբորատորիա ենք տեղափոխել հատուկ սառնարանով։

Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։

Թթվասեր. նորմա և շեղումներ

Թթվասերը լայն սպառում ունեցող կաթնամթերք է։

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար ապրանքը պետք է ստուգվի և համապատասխանի ընդունված բոլոր տեխնիկական կանոնակարգերին և նորմերին։ Սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։ Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում․ փաստում է, որ այն անվտանգ է, փորձաքննվել է, համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին։

Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման՝ կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է, ներմուծվող կաթնամթերքի ռիսկայնության միավորը՝ 30, ինչպես մսամթերքինը, ձկնեղենինը և այլն։

ՄՄ ՏԿ 033/2013 նորմերի համաձայն՝ թթվասերի մեջ բորբոսասնկերի և խմորասնկերի թիվը չպետք է գերազանցի 50ԳԱՄ/գ-ն, կաթնաթթվային մանրէները պետք է լինեն >10^7 ԳԱՄ/գ-ից։ Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (ԱՑԽՄ) պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներ են, և դրանց առկայությունը կաթնամթերքում անթույլատրելի է։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ թթվասերում չեն կարող լինել, քանի որ դրանք աղտոտվածության ցուցանիշներ են, որի հիմնական պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է՝ հումքի հավաքման կամ արտադրական պրոցեսի ընթացքում։ Հետևաբար, դրանք չեն կարող առաջանալ երկրորդային օղակում, տեղափոխման ժամանակ կամ պահման սխալ պայմաններից։

«Աղիքային ցուպիկն առաջանում է մարդու ներգործությունից կամ արտադրական պրոցեսի ստերիլությունից»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։

Իսկ խմորասնկերի և բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։

«Եթե տարածքը լինի բորբոսնած, դա օդի միջոցով կարող է տարածվել ու հայտնվել արտադրանքի մեջ։ Արտադրանքն ինքն իրենով բազմացման համար միջավայր է, օդից ընկած ցանկացած բան կարող է հեշտությամբ բազմանալ»,- ասում է Կ. Դարբինյանը։

Ամեն դեպքում, խմորասնկերի բարձր թիվը ցույց է տալիս, որ ապրանքն ավելի արագ կփչանա և կունենա փոփոխված համ, և, ամենայն հավանականությամբ, նման արտադրանքը կարող է առաջացնել փքվածություն և մարսողության խանգարում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031