Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խոչընդոտներ կան»․ Միրզոյանը՝ փախստականների ԼՂ վերադարձի մասին

Մարտ 22,2023 20:10

«Վարչապետն ԱԳ նախարարությանը հանձնարարել էր ՄԱԿ-ի շրջանակում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ աշխատել եւ ԼՂ-ից ու հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատել։ Ո՞ր փուլում ենք»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Արարատ Միրզոյանը նախ նշեց, որ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո ԱԳՆ-ն աշխատել է ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հետ՝ ապահովելու համար փախստականների վերադարձը ԼՂ այն տարածքներ, որոնք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։

«Իմ նշանակումից հետո եւս եղել են հանդիպումներ։ Կա նամակագրություն։ Հարցը շարունակվում է քննարկվել։ Վարչապետի հանձնարարականից հետո ոչ իմ մասնակցությամբ հանդիպում է եղել հանձնակատարի ներկայացուցչի հետ։ Խոչընդոտներ կան։ Կարող եք ենթադրել, որ դրանք ադրբեջանական կողմից են»,-նշեց նախարարը։

Հայկական կողմը, ըստ Արարատ Միրզոյանի, փորձում է լուծումներ գտնել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031