Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»․ Արարատ Միրզոյան

Մարտ 22,2023 17:24

«ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ՀՀ-ի հետ սահմանին անցակետ դնելու մասին։ ՀՀ-ն դիտարկո՞ւմ է այս հարցը»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի եւ նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, եւ կարգավորումները տրվել են նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ, ըստ որի՝ միջանցքը մնում է ՌԴ խաղաղապահ ուժերի ազդեցության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է երկկողմ բեռների եւ մարդկանց փոխադրումը։ Սա ամրագրված պայմանավորվածություն է։ Եվ մենք պետք է արդեն կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության մասին։ Ինչո՞ւ այլ հարցերի շուրջ ունենալ պայմանավորվածություններ, եթե դրանք Ադրբեջանը խախտելու է ու հետո ավելի կոշտ պահանջներ է ներկայացնելու»։

ԱԳ նախարարը հավելեց․ «Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Blog_H says:

    դարձեալ եւ նոյն վարպետութեամբ, նրանք, իրենց ժողովուրդը էլի պատրաստում են՝ յաջորդ ու յառաջիկայ, մօտակայ, ռազմական լայնատարած յարձակումին, մեր վրայ. դուք էլ միմիայն՝ խօսում էք… խօսում, խօսում, խօսո՜ւմ եւ խօսում…

    ինչ լաւ կը լինէր եթէ ոչխարը, բառաչելով, կարենալ փրկուիլ՝ իր վրայ խոյացող գայլէն, անկուշտ գազանէն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031