Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա»․ ՀՀ ԱԳ նախարար

Մարտ 22,2023 17:10

«Ադրբեջանի նախագահը հնչեցրել է ուղերձներ, որոնք ընկալվում են որպես ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սպառնալիքներ։ Միաժամանակ, վերջերս Ադրբեջանը հերթական անգամ դիտարկումներ է ուղարկել ՀՀ-ին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է այս ողջ գործընթացի վերաբերյալ»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Արարատ Միրզոյանն ի պատասխան փաստեց, որ երևույթը նոր չէ․ «Մի կողմից բանակցային գործընթացն է, օրինակ՝ խաղաղության պայմանագրի գործընթացը, իսկ մյուս կողմից Ադրբեջանի հռետորաբանությունն ու սպառնալիքները սրվում են։ Իսկ գետնի վրա ագրեսիվ գործողություններին ականատես եղանք սեպտեմբերին, երբ ներխուժեց ՀՀ տարածք, իսկ դեկտեմբերին փակվեց Լաչինի միջանցքը։ Վերջին շրջանում ավելի են սրվել սպառնալիքներն ու հայատյացության քարոզը։ Նա ասաց, թե 29 հազար քառակուսու վրա մենք հանգիստ չենք ապրի, քանի դեռ չենք ընդունել Ադրբեջանի պայմանները»։

Միաժամանակ, ըստ Միրզոյանի, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են․ «Եվ մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա։ Առաջիկայում կլինի մեր արձագանքն ու առաջարկը։ Ադրբեջանի կեցվածքը չի նպաստում խաղաղության գործընթացին, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում հաստատելու երկարատեւ խաղաղություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031