Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Սա իրավական բեսպրեդել է, որը տանում է անձի նկատմամբ խոշտանգման, ինչը մենք թույլ չենք տալու»

Մարտ 22,2023 16:53

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց, որ Գառնիկ Իսագուլյանն այսօր նորից հարցաքննության է մասնակցել Արաբկիր վարչական շրջանի քննչական մարմնում: «Նոր քրեական վարույթ է նախաձեռնվել նոր քրեական օրենսգրքի 507 հոդվածով: Այսինքն, դատական ակտը դիտավորյալ չկատարելու վերաբերյալ»,-ասաց փաստաբանն ու շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը: Գոյություն ունեն երկու վճիռներ. 48 միլիոնի հայտնի դրվագի մասով՝ Լիլիթ Մակունցի հայցադիմումի հիման վրա: Երբ Իսագուլյանը եղել է կալանավայրումն, նա հասել է իր համար բարենպաստ դատական ակտի: Այսինքն, Իսագուլյանը եղել է անազատության մեջ եւ նրանք արագ-արագ դատերը շահել են: Եվ ունենք Էդմոն Մարուքյանի կողմից տրված պատվի ու արժանապատվության հայցադիմում, որի ժամանակ նույնպես նշանակվել է դատաքննություն, երբ Իսագուլյանը կրկին եղել է կալանավայրում, եւ դատերը շահել են առանց մեր ներկայության:

Այստեղ ամենախոցելին այն հարցն է, որ Իսագուլյանին հեղափոխության 48 միլիոնի դրվագի հետ կապված դրվագով, խոսքն ադրբեջանական փողերի մասին է, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը մի հատ քրեական վարույթ ունի, մի հատ քաղաքացիական վարույթ ունի, մի հատ վարչական վարույթ, մի հատ նորից քրեական վարույթ նախաձեռնել են: Այսինքն, մի հատ սուտ մատնության դրվագ ունենք, մի հատ ասում են, որ դու զրպարտել ես, մի հատ ասում են՝ վարչական դատարանում դրա համար ներողություն չխնդրելու պարագայում դու պետք է վարչարարության ենթարկվես ու մի հատ էլ ասում են, որ դու նորից քրեական պատասխանատվության պետք է ենթարկվես, որովհետեւ ներողություն չես խնդրում մի բանի համար, ինչի համար սուտ մատնության դրվագով դու արդեն դատապարտվում ես: Որտեղ նույնիսկ մեղքն ընդունելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Իսագուլյանը մեղավոր չէ:

Հիմա եթե Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ կետն ասում է, որ կրկին անգամ չես կարող անձին դատել նույն արարքի համար, մենք այստեղ ունենք չորս վարույթ: Ասեմ՝ սա անմարդկային վերաբերմունք է, մեղմ կլինի: Սա իրավական բեսպրեդել է, այստեղ ուրիշ բառ չեմ կարող օգտագործել, որը տանում է անձի նկատմամբ խոշտանգման, ինչը մենք թույլ չենք տալու եւ արձանագրում ենք այս խախտումները, հանրայնացնում ենք, որպեսզի դադարեցվեն:

Հարցաքննությանը մասնակցելուց հետո պարզվեց, որ հանցակազմի ակնհայտ բացակայության հետ գործ ունենք, որովհետեւ եւ Էդմոն Մարուքյանի եւ Լիլիթ Մակունցի հայցերի արդյունքում վճիռների դեմ մենք բողոք ենք ներկայացրել: Լիլիթ Մակունցի բողոքը անցած տարվա հունիս ամսին ենք ներկայացրել եւ մինչեւ հիմա վարույթ չունենք վերաքննիչ դատարանում: Կարծում եմ, այստեղ դիտավորության հետ գործ ունենք: Որքան էլ վերաքննիչ դատարանը ծանրաբեռնված է, չի կարելի այսպիսի խախտումներ անել, իսկ Էդմոն Մարուքյանի մասով, հուրախություն մեզ, ինչում ինքը վստահաբար, չի ուրախանալու, դա այն է, որ արդեն վերաքննիչ դատարանը մեր բողոքը վարույթ է ընդունել, բաց թողնված ժամկետը հարգելի է համարել եւ ստացվում է, որ այդ մասով նույնպես մենք հանցակազմի բացակայության հետ գործ ունենք:

Քննիչը մեկ առ մեկ այս փաստերը արձանագրեց, քննիչը նախապես ծանոթացել էր, որ ԴԱՏԱԼԵՔՍ համակարգում այն տեղադրված է: Հուսամ, որ այս հետապնդումը արագ կդադարեցվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031