Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ սահմանին ՀՀ քաղաքացուն հետ բերել փորձելով՝ ՌԴ զինվորներ են վիրավորվել, ՀՀ իշխանությունները մեղքը բոլորի հասցեին են հնչեցնում. բա իրենք ինչի՞ համար են». Քրիստինե Վարդանյան

Մարտ 22,2023 16:43

«Աշխարհում հայերին վերաբերող հարցերը լուծելու համար ամենամեծ գործիքակազմն ու հնարավորություններն ունի ՀՀ կառավարությունը»,- ՀՀ կառավարության դիմաց ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Members of the ARF Youth Union of Armenia hold a protest action regarding the 100-day blockade of Artsakh in front of the RA Government’s building

Հիշեցնենք՝ երիտասարդներն իրենց բերանները կապել էին կարմիր ժապավեններով՝ ներկայացնելով իրենց բողոքի ձայնը, որ 100 օր 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են, բայց ՀՀ իշխանությունները լուռ են:

Members of the ARF Youth Union of Armenia hold a protest action regarding the 100-day blockade of Artsakh in front of the RA Government’s building

Քրիստինե Վարդանյանը փաստեց՝ դա ՀՀ իշխանությունների առաջնային պարտականությունն է. «Այստեղ կա երկրորդ հանգամանքը. դա իրավունք չէ, այլ պարտականություն: Հիմա էլ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում 12 հազար հայեր, որոնք ունեն ՀՀ անձնագիր, որոնք գտնվում են ամբողջական շրջափակման մեջ, ոտնահարվում են նրանց բնական իրավունքները, երկրի փաստացի ղեկավարը հայտարարում է, որ ցեղասպանության առաջ են կանգնած, բայց տեսնում ենք զրո գործնական քայլեր: Տեսնում ենք ԵՄ և այլ երկրների հայտարարությունները, դաշնակցի քայլերը, ջանքերը, այսօր ՀՀ սահմանին ՀՀ քաղաքացուն հետ բերել փորձելով՝ ՌԴ զինվորներ են վիրավորվել, տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները մեղքը բոլորի հասցեին են հնչեցնում: Եթե բոլորն են մեղավոր, իշխանությունն ինչի՞ համար է»:

Քրիստինե Վարդանյանն օրինակ բերեց, որ եթե տասը մարդ դուրս գա ու փողոց փակի, կգան, կասեն, սահմանափակում եք ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժն ու ասաց. «Բա 120 հազար հայերի ազատ տեղաշարժի համար ո՞վ պետք է պայքարի»:

Members of the ARF Youth Union of Armenia hold a protest action regarding the 100-day blockade of Artsakh in front of the RA Government’s building

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ նշեց. «Ես զարմանում եմ, որ դեռ մենք՝ ազգային դաշտում գտնվող արժանապատիվ հայ մարդիկս, որևէ ակնկալիք ունենք ՀՀ-ում իշխանությունը օկուպացրած որևէ ներկայացուցչից: Իրենք չեն թաքցնում, որ հստակ հրաժարվել են Արցախից, այնտեղ բնակվող հայերի ինքնորոշման իրավունքի իրացումից: Նրանց թողել են բախտի քմահաճույքին, գերության մեջ: Իրենց պատճառով է, որ նրանց անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը հանձնվել է երրորդ երկրի ներկայացուցիչներին: Հիմա ասում են՝ մենք ի՞նչ անեք, մենք պիտի 120 հազարին զոհենք, որ այստեղ բնակվող երեք միլիոնին փրկենք: Այն անհոգությամբ, դավադրությամբ ու վճռականությամբ, որով իրենք հիմա զոհում են և գերության մեջ, ցեղասպանության վտանգի առաջ են թողնում 120 հազար ՀՀ քաղաքացիներին, թող որևէ մեկը չկասկածի, որ մեզնից յուրաքանչյուրին են այդ կարգավիճակում թողնելու: Իրենց գերնպատակը ոչ թե հայկական պետականության գոյություն ապահովելն է, այլ այդ պետականությունը վերջնականապես կազմաքանդելն է և իրենց իշխանությունը պահպանելն է»:

Members of the ARF Youth Union of Armenia hold a protest action regarding the 100-day blockade of Artsakh in front of the RA Government’s building

Փաստմանը՝ ՀՀ ԱԺ-ում ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց Լաչինի միջանցքի շրջափակման հարցով հայտարարությանը և հարցին՝ դա ինչպե՞ս կմեկնաբանեք, Ասպրամ Կրպեյանը պատասխանեց. «Սկզբում իրենց պահանջն էր, որ հայտարարությունից հանվի Արցախի հանրապետություն, հետո Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպումները՝ դրանք փոխարինելով վերացական ձևակերպմամբ՝ Արցախում բնակվող հայերի իրավունքները: Դա ուղղակի ծիծաղաշարժ է: Ես երբևէ չէի մտածում, որ ՀՀ-ում կարող են գալ իշխանության մարդիկ, որոնք կհանդգնեն կասկածի տակ դնել Արցախի հայկականությունը, մեր անկախության կարևորագույն հիմնասյունը հանդիսացող արցախյան շարժումը կարող են ստորադասել իրենց հեղաշրջմանը և կհանդգնեն պարզապես հայ մարդուն սկուտեղի վրա հանձնել թշնամուն: Եվ զարմանալի չէ: Դրա համար բազում պատճառներ են փորձում գտնել, որոնցից յուրաքանչյուրը նույնքան ծիծաղաշարժ է, ինչքան և բոլոր այն քայլերն ու գործողությունները, որոնք մեր պետականության դեմ և մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերում են: Ծիծաղաշարժ՝ բառի ամենադժբախտ ու դժգույն իմաստով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031