Ermenihaber. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին։
Հայտնի է դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21․00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ նախորդ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները տեղի են ունեցել 2008-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի և Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։