Ազատություն. Եվրոպական միության երեք երկրներ՝ Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան, 2022 թվականին Ադրբեջանից ստացվող բնական գազի համար ընդհանուր հաշվով վճարել են ավելի քան 15 միլիարդ 598 միլիոն եվրո:
2021 թվականին այդ նպատակով վճարվել է 3 միլիարդ 892 միլիոն եվրո, հետևաբար, անցած տարում Եվրոպային բնական գազի վաճառքից Ադրբեջանի ստացած եկամուտը քառապատկվել է: