Լոռու մարզի Մարց համայնքի նախկին ղեկավար Ռոբերտ Գալստյանը հետախուզման մեջ չէ։ Այս մասին ասաց խմբագրություն զանգահարած Վրույր Գալստյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 16 տարի Մարց համայնքի ղեկավար աշխատած Ռ․ Գալստյանը պաշտոնավարման տարիներին կատարել է փաստաթղթային կեղծիքներ եւ միջոցառումներ են իրականացնում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
«Նման բան չկա։ Ռոբերտ Գալստյանն իր տանն է, զբաղված է առօրյա հոգսերով, գյուղատնտեսական աշխատանքներով։ Մենք հրապարակումից հետո նույնիսկ ոստիկանություն գնացինք՝ պատասխանեցին, որ հետախուզման որեւէ հարց չկա»,-ասաց Վրույր Գալստյանը։
Ինչ վերաբերվում է կատարված չարաշահումներին՝ Վրույր Գալստյանը տեղեկացրեց, որ դեռեւս հստակ ոչինչ չկա, դեռ ուսումնասիրություններ են։ «Կրկնում եմ՝ դեռ ուսումնասիրություններ են կատարվում, ու ոչ միայն Մարց համայնքում, այլ Լոռու մարզի 8 համայնքներում եւս»,-նշեց պրն Գալստյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Ռոբերտ Գալստյանի լուսանկարը՝ «Հետքից»