Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյանը սխալվում է. Ո՞վ է մերժել 2020-ի հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու առաջարկը. Civilnet

Մարտ 22,2023 15:22

Civilnet. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը մարտի 21-ին 24News.am-ի հետ զրույցում պնդել է, թե 2020-ի հոկտեմբերի կեսերին, երբ ռուսական կողմը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել, այն մերժել է ադրբեջանական կողմը։

«Երբ որ մերոնք արդեն համաձայնվում են, որ պատերազմն ավարտվի, Պուտինը դիմում է Ալիևին և Ալիևն ասում է՝ ոչ, չի լինելու […] Մերոնք համաձայնվել են հոկտեմբերի 17-ին ու Ալիևը չի համաձայնել»,- նշել է Մելքոնյանը՝ կրկին պնդելով, թե Պուտինը չի կարողացել Ալիևին համոզել, որ վերջինս պատերազմը կանգնեցնի։

Մելքոնյանի հայտարարությունը հերքվում է

2020-ին հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու ստեղծված հնարավորության հարցը պարբերաբար շահարկվում է։ Սակայն դրա մասին շատ հստակ և մանրամասներով խոսել են ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 29-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ մանրամասն ներկայացնելով հոկտեմբերի 19-20 տեղի ունեցած զրույցների, հանդիպումների բովանդակությունը և բացատրելով, թե ինչու չի համաձայնել այդ ժամանակ գնալ համաձայնության։

«Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, որոնք պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»,- գրել էր Փաշինյանը։

Այսպիսով, Գագիկ Մելքոնյանի պնդումը, թե 2020-ի հոկտեմբերի կեսերին ռուսական կողմի առաջարկը պատերազմը դադարեցնելու մասին մերժվել է Ալիևի կողմից, չի համապատասխանում Պուտինի և Փաշինյանի հայտարարություններին։

Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031